Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2010, 1254 - Ն

<<ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված <<Գյուղական տարածքների տնտեսական զարգացման>>, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված <<Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում>> և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված <<Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին>>, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին ստորագրված N 4095-AM վարկային համաձայնագրով իրականացված <<Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման>> ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված և վերականգնված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, <<ՀայՌուսգազարդ>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման, արտադրական ենթակառուցվածքների վերականգնման և շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 5.191.747.577 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի։
2. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 413.482.286 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան։
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին`
1) առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը <<Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։

7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և <<ՀայՌուսգազարդ>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով։
8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 7-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը <<ՀայՌուսգազարդ>> փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին։
Հավելված

Արխիվ

2024

2023