Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2010, 1259 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական և հաղորդակցման համակարգերում, այդ թվում` էլեկտրոնային պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության ժամանակ «ՅՈՒՆԻԿՈԴե (Unicode) կոդավորման համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով «Հեղինակային իրավունքի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն ու հեղինակային իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները և ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակներե ստանդարտով սահմանված չափորոշիչները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված տառատեսակները`
1) Հայաստանի Հանրապետության սեփականությունն են.
2) անարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում։
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հայկական համակարգչային տառատեսակների կիրառումը պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում։
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` մինչև 2011 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարների հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայկական համակարգչային տառատեսակների կիրառման ճյուղային չափորոշիչների մասինե հայեցակարգի նախագիծը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023