Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2010, 1265 - Ն

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Սոգրեա Կոնսուլտանտս ՍԱՍ» ընկերության միջև 2009 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի իրագործելիության ուսումնասիրության, Երևան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի աջակցման ծառայությունների N ՄԲԾՁԲ-09/9 գնման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին կնքված ֆինանսական արձանագրությամբ նախատեսված միջոցների հաշվին.
2) պայմանագրով նախատեսված ծառայությունների ամբողջ ծավալով մատուցման վերջնաժամկետ է սահմանվում 2011 թվականի հունիսի 30-ը: Ընդ որում, պայմանագրի ժամկետի երկարաձգման արդյունքում` 2009 թվականին չմատուցված ծառայությունների դիմաց կատարողի նկատմամբ չեն հաշվարկվում և գանձվում պայմանագրով նախատեսված տույժերը և տուգանքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023