Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2010, 1275 - Ն

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի ու Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող՝ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված նկարագրության արձանագրության ձևերի կազմման ընթացակարգը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշման N 2 հավելվածով` բացառությամբ դրա 2-րդ կետի.
2) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 931-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները` երկու ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում.
3) լիազոր մարմինը կազմում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող՝ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները՝ համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում և դրա փոխհատուցման սկզբունքներում ամրագրված սկզբունքների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023