Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2010, 1290 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 14,765.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
Հավելված

Արխիվ

2024

2023