Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2010, 1292 - Ն

<<ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՊԱԼԱՏ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի <<զ>> կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը <<Մետաղափորձական պալատ>> պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (այսուհետ` կազմակերպություն) 2007 թվականի հունիսի 12-ին կնքված N 38/07 վարձակալության պայմանագրի շրջանակներում իր նկատմամբ 2010 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ունեցած 2750.761 հազ. դրամի վարձավճարի և դրա տույժի գծով 743.927 հազ. դրամի (ընդամենը` 3494.188 հազ.դրամ) պարտավորության կատարումն ընդունել կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` սույն որոշման հավելվածում նշված գույքով:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան վարձավճարի և տույժի դիմաց ընդունված` սույն որոշման հավելվածում նշված գույքն ամրացնել <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` <<Մետաղափորձական պալատ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել, սույն որոշման 1-ին կետի համաձայն, գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`սույն որոշման 3-րդ կետին համապատասխան գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել սույն որոշման 1-ին կետում նշված վարձավճարի և տույժի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցից հրաժարվելու կապակցությամբ:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարբերանիշերի ձեռքբերման և իրացման հետ կապված ֆինանսական գործառնություններն իրականացնելու նպատակով:
6. Լուծարել <<Մետաղափորձական պալատ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` <<Մետաղափորձական պալատ>> պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով;
8. <<Մետաղափորձական պալատ>> պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ գույքն ամրացնել <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:
9. Սահմանել, որ <<Մետաղափորձական պալատ>> պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ կազմակերպության պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023