Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2010, 1377 - Ն

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023