Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1401 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2005 թվականին աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց առաջացած պարտքը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1174786 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հավանություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքին` դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ անձից կատարված գնում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման հիման վրա` առանց ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու պահանջի:
 

Արխիվ

2024

2023