Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1404 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1057-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ N CW-NCB-AF-14/2010 ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի <<Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի և Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման մրցույթների արդյունքները հաստատելու մասին>> N 1057-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը:
2. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 6-ին (արձանագրություն N 12/10) հաստատված` Մեծամոր-Գայ-Հովտաշեն կմ4+100-կմ8+926 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների գնման` N CW-NCB-AF-14/2010 ազգային բաց մրցույթի վերանայված արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Կուարլինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Ճանշինվարպետ» փակ բաժնետիրական ընկերությանը` 574,916,660 դրամ պայմանագրային արժեքով:
 

Արխիվ

2024

2023