Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1405 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ <<ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ>> ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՄԵՋ - ՁՈՐԱՎԱՆՔ -ԴՊՐԱԲԱԿ-ԱՅԳՈՒՏ-ՄԱՐՏՈՒՆԻ - ԳԵՏԻԿ- ԹԹՈՒՋՈՒՐ-ՃԱՄԲԱՐԱԿ-ԱՂԲԵՐՔ-Մ14 ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ15+240-ԻՑ ԿՄ48+725 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱ¬ՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 22-ին (արձանագրություն N 13/10) հաստատված մրցույթների (լոտեր 1-6) արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպություններին` ըստ լոտերի`
1) լոտ 1 <<Իջևանի ՃՇՇ>> փակ բաժնետիրական ընկերություն` 546 931 027 դրամ պայմանագրային արժեքով.
2) լոտ 2 <<Կապավոր>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 627 258 658 դրամ պայմանագրային արժեքով.
3) լոտ 3 <<Կապավոր>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 528 304 306 դրամ պայմանագրային արժեքով.
4) լոտ 4 <<ԱԱԲ Պրոեկտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 424 890 038 դրամ պայմանագրային արժեքով.
5) լոտ 5 <<Խաչհար>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 689 998 759 դրամ պայմանագրային արժեքով.
6) լոտ 6 <<Ճամբարակի ՃՇՇՁ>> բաց բաժնետիրական ընկերություն և <<Խաչհար>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` համատեղ` 594 999 930 դրամ պայմանագրային արժեքով:
 

Արխիվ

2024

2023