Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1418 - Ա

<<ՎԱՆԴ-ՍԱ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ <<Էքսել>>
ա. էքսել ՄՍ/Exel MS/ (0-1000) մվրկ (1-100)մ 300000հատ
բ. էքսել ՀՏԴ/Exel HTD/ (0-200) մվրկ (1-18)մ 300000հատ
գ. էքսել ԼՊ/Exel LP/ (0-9000) մվրկ (1-6)մ 400000հատ
2) պայթուցիկ նյութ <<Գեոնիտ>>
ա. գեոնիտ 750(Ֆորտել Պլուս 75)/ Geonit 750 (Fortel Plus 75)/
տրամագիծ (10-200)մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա
բ. գեոնիտ 300(Ֆորտել Պլուս 50)/ Geonit 300 (Fortel Plus 50)/
տրամագիծ (10-200)մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա
3) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ <<Իմպուլս>>
ա. սարք ՈւՆՍ-ՊԱ (0-1000) մվրկ (1-100) մ 200000 հատ
բ. սարք ՈւՆՍ-Ս (0-1000) մվրկ (1-40) մ 200000 հատ
գ. սարք ՈւՆՍ-Շ (0-10000) մվրկ (1-100) մ 200000 հատ
4) պայթուցիկ նյութ <<Ամոնիտ>>
ա. ամոնիտ 6ԺՎ Դ-32 փամփուշտ 300 տոննա
բ. ամոնիտ 6ԺՎ փոշիացված 300 տոննա
5) էլեկտրադետոնատոր (0-3000մվրկ)/ Electric detonator (0-3000ms) 300000 հատ
6) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 5000 հատ

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել <<ՎԱՆԴ-ՍԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
 

Արխիվ

2024

2023