Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1402 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ <<2011>> ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կիրառության մեջ դնել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար <<2011>> թվագրմամբ <<Ծխախոտ>> և <<Ալկոհոլային խմիչք>> տեսակների ակցիզային դրոշմանիշերը:
2. Սահմանել, որ <<2009>> և <<2010>> թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք արտադրողներին և ներմուծողներին կարող են տրամադրվել նաև <<2009>>, <<2010>> թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023