Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1406 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասը և 55-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) կենսաթոշակի վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը «և» բառից հետո լրացնել «վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով`» բառերով,
2) որոշման N 2 հավելվածի «II. Տարածքային uտորաբաժանումներ» գլխից հանել «Վճարումների ծառայություն» բառերը:
3. Սահմանել, որ՝
1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «CBANet» միջբանկային համակարգչային ցանցին միանալու և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցներից.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության լուծարման օրվա դրությամբ կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով վճարվում է կանխիկ եղանակով` սույն որոշմամբ սահմանված կարգով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը,
4) «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելու պահին կենսաթոշակը «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակը «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով վճարվում է անկանխիկ եղանակով` սույն որոշմամբ սահմանված կարգով` մինչև կենսաթոշակն ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունն ընտրելու կամ փոխելու համար կենսաթոշակառուի կողմից դիմում ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների և դրանց կողմից մատուցվող ծառայությունների ու միջնորդավՃարների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայք-էջում հրապարակելը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023