Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1410 - Ն

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն-
քի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ո ւ մ է.
1. Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման շրջանակներում շվեյցարական Թայգեր Դեվ Սուիսս ընկերության կողմից առաջադրված 694.18 հեկտար տարածքն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի,Վայքի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետով հաստատված N 10 հավելվածի 4-րդ կետի «Տարածքը» սյունակում «1354.0» թիվը փոխարինել «2048.18» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023