Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1416 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 382-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի <<Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 382-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել <<Առողջապահական և լաբորատոր նյութեր>> 426600 սինթետիկ հաշվում ընդգրկված հաշիվներն ու>> բառերը, իսկ ենթակետի վերջում <<հաշիվները.>> բառը փոխարինել <<հաշիվը.>> բառով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել <<Առողջապահական և լաբորատոր նյութեր>> 426600 սինթետիկ հաշվում ու>> բառերը, իսկ ենթակետի վերջում <<հաշիվների:>> բառը փոխարինել <<հաշվի:>> բառով.
3) 9-րդ կետում <<ժամանակահատվածի>> բառը փոխարինել <<տարվա>> բառով.
4) 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023