Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1419 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱ- ԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1942-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների արդյունավետ կառավարման, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության և շահագործման աշխատանքների մասին» N 1942-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, հանգստյան գոտիների և ավտոտաղավարների պահպանման նորմատիվային փաստաթղթերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023