Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1431 - Ն

«ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 5202.86 հեկտար:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան ստորև նշված համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 5202.86 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 3587.87 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից՝ 3275.39 հեկտար արոտավայր, 312.48 հեկտար այլ հողատեսքեր, 0.91 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 142.58 հեկտար անտառային հողեր, 2.61 հեկտար ջրային հողեր.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 1466.54 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որից 1371.73 հեկտար արոտավայր, 94.81 հեկտար այլ հողատեսքեր, 0.45 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, 1.9 հեկտար ջրային հողեր:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023