Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1441 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված N 4095 AM վարկային համաձայնագրով նախատեսված Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից գնված և հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` 51.003.100 դրամ արժողությամբ ավտոմեքենաները հետ վերցնել և դրանց հաշվեկշռային արժեքով ներդնել նույն ծրագրի շրջանակներում ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով համապատասխան չափով ավելացնելով ընկերությունների կանոնադրական կապիտալների չափը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված ավտոմեքենաների պետական հաշվառումն իրականացվում է համապատասխան ընկերությունների միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023