Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1452 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի մասին» N 338 որոշման
2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 995-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) կանոնադրության 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով.
2) կանոնադրության հետագա դրույթներում, բացառությամբ 19-րդ կետի «բ» ենթակետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամuյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և ապահովել դրանց պետական գրանցումը:
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023