Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2010, 1474 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասինե N 1687-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի`
ա. «բե ենթակետում «քաղաքաշինության բնագավառի գնագոյացման համար անհրաժեշտ տեղեկատվության մշակումն էե բառերը փոխարինել «պետական կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների կողմնորոշիչ գների ու սակագների սահմանումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ու հրապարակումն էե բառերով,
բ. «գե ենթակետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններից հանել «քաղաքաշինության բնագավառիե բառերը.
2) որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «քաղաքաշինությանե բառը.
3) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանըե բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանըե բառերով։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և ապահովել դրանց պետական գրանցումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023