Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2010, 1480 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Պավել Լիսիցյանի հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Պավել Գերասիմի Լիսիցյանի դուստր Ռուզաննա Լիսիցյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 342.11 հազ. դրամ` Հայաստանի Հանրապե-տության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեիցե հոդվածով)։
 

Արխիվ

2024

2023