Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2010, 1486 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկ ստեղծելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու, լուծարելու, վերանվանելու և վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1317-Ն, 2003 թվականի հունվարի 30-ի N 84-Ն, 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1535-Ն և 2005 թվականի փետրվարի 10-ի N 119-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասինե N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) չեղյալ ճանաչել որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
2) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով.
«2.1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 5-օրյա ժամկետում կազմել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվը։ «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի պահպանման ծախսերի անհրաժեշտ միջոցների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի նախագծով «Տեղեկատվական-վերլուծական և հանրային իրազեկման ծառայություններե, «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներե ու «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներե ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։ Վերանայել նշված ծրագրերի ծախսերի նախահաշիվները, և հաշվարկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
2.2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան առաջարկություն։ե։
 

Արխիվ

2024

2023