Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1504 - Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի
20-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել՝
1) էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկային հաշիվների ձևերի տպագրության և հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգը` համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գնի սահմանման նպատակով յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հարկային հաշիվների ձևի տպագրության վրա կատարվող ծախսերի նախահաշիվը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
Հավելված

Արխիվ

2024

2023