Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2010, 1524 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություն` համաձայն N N 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 11543.0 հազ. դրամ, որից`

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումե հոդվածով`
ա. 9300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար,
բ. 384.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի և ջրաչափման հանգույցի կառուցման համար,
գ. 331.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Վայք քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի ու ջրաչափման հանգույցի կառուցման և տանիքի մասնակի վերանորոգման համար,
դ. 918.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի, կոյուղագծի և սանհանգույցի կառուցման համար.
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսերե հոդվածով`
ա. 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,
բ. 25.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի և ջրաչափման հանգույցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,
գ. 25.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Վայք քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի ու ջրաչափման հանգույցի կառուցման և տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,
դ. 60.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի, կոյուղագծի և սանհանգույցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023