Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2010, 1528 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46, 47 և 75-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձան <<Կարմրավոր>> եկեղեցու (այսուհետ` հուշարձան) սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների հողերից 1019 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) (ծածկագիր` 182-035) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն։
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`
1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել հողամասի սահմանների ճշտումը.
2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հայտն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Աշտարակի քաղաքապետարանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև սահմանված կարգով հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագրի կնքումը։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելուց հետո Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին ներկայացնել հողամասը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն օգտագործման տրամադրելու վերաբերյալ հայտը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
5. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև 4-րդ կետում նշված աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
 

Արխիվ

2024

2023