Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2010, 1551 - Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող՝ 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող՝ 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվող միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023