Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1556 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 29-ի <<Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի uպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մաuին>> ՆՀ -286-Ն հրամանագրի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2010 թվականի դեկտեմբեր ամuին Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 84 բժիշկ-մաuնագետ uպաների զորակոչը Հայաստանի Հանրապետության զինված ուժեր:
2. Սահմանել, որ`
1) զորակոչի ենթակա` Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների uպաներն oգտվում են տարկետման իրավունքից` համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի <<Զինապարտության մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի <<ա>> ենթակետի և 16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մաuին>> N 15 որոշման.
2) ասպիրանտուրան ավարտած կամ գիտական կոչում (գիտության թեկնածու, գիտության դոկտոր) ունեցող պահեuտազորի առաջին խմբի բժշկական կազմի uպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների: Գիտական կոչում ունեցող պահեստազորի սպաները նշանակվում են զինվորական ծառայության Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի հոuպիտալային համակարգի համապատաuխան պաշտոններում:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահuկողությունը հանձնարարել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023