Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1573 - Ն

«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐե ԲՆԱԿԱՏԵՂԻե ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Զորաց քարերե բնակատեղիե պատմամշակութային արգելոցի տարածքը 50 հեկտար` համաձայն N 1 հավելվածի։
2. Ընդունել Սիսիանի քաղաքային համայնքի 7.95 հեկտար հողատարածքի նվիրաբերումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
3. Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` հատուկ պահպանվող հողերից 8 հեկտարը` համաձայն N 2 հավելվածի, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և, որպես այլ հողատեսքեր, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին։
4. Գյուղատնտեսական նշանակության 7.95 հեկտար այլ հողատեսքերը և 6.2 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերը փոխադրել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա։ Դրանք, ինչպես նաև 35.85 հեկտար հատուկ պահպանվող հողերն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունե պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ընդհանուր առմամբ 50 հեկտար «Զորաց քարերե բնակատեղիե պատմամշակութային արգելոցի տարածքում ընդգրկելու նպատակով։
5. Սույն որոշումից ծագող` հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունե պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
6. Սույն որոշման 3-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնել Սիսիանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Զորաց քարերե բնակատեղիե պատմամշակութային արգելոց ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասինե N 853-Ն որոշման 5-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սիսիան քաղաքի և հարակից համայնքների հողօգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծե բառերը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023