Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1579 - Ն

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆե ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 36-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան և հիմնադրի կողմից սահմանված կարգով պետական կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունե պետական ոչ առևտրային կազմակերպության շահույթի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի մեկամյա գործադրման փորձը և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այդ կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023