Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1585 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1032-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 4.6 հեկտարը, այդ թվում` 0.9 հեկտար արոտավայր, 3.7 հեկտար այլ հողատեսք` համաձայն հավելվածի, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբավայրի համար։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023