Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2010, 1605 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացնել 17370.8 հազ. դրամ, որից`
1) 16131.6 հազ. դրամը` վարչական վերաքննիչ դատարանի գործունեությունն ապահովելու համար` համաձայն N 1 հավելվածի.
2) 1239.2 հազ. դրամը` դատական կարգադրիչների ծառայության վարչական վերաքննիչ դատարանի ստորաբաժանման բնականոն գործունեությունն ապահովելու համար` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 3 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023