Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2010, 1614 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասինե N 2388-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 136.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«136.1. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների տպագրումն ու սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպություններին բաշխումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացվող հայտերի հիման վրա` համաձայն N 5 ձևի։ Կտրոնների տպագրման, հաշվառման, կազմակերպություններին բաշխման և կազմակերպություններում հաշվառման ու ավտոտրանսպորտային միջոցներին տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունըե.
2) 137-րդ կետում «Սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետոե բառերը փոխարինել «2011 թվականի մարտի 1-ից հետոե բառերով.
3) 138-րդ կետում «կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքումե բառերը փոխարինել «մինչև 2011 թվականի մարտի 1-ըե բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2024

2023