Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1687 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 19-րդ կետից հանել «, օրենքով սահմանված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ» բառերը.
2) 21-րդ կետում «դիմում, oրենքով uահմանված վճարի վճարման փաuտը հավաuտող փաuտաթուղթ, տրանuպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մաuին տեղեկանք, ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոն, ինչպեu նաև ավտոտրանuպորտային միջոցների oգտագործումից բխող պատաuխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն» բառերը փոխարինել «դիմում և տրանuպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մաuին տեղեկանք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023