Կառավարության որոշումներ

11 Նոյեմբերի 2010, 1634 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից փոխադրել`
1) գյուղատնտեսական նշանակության հողերից` 21.31 հեկտար, որից` 8.89 հեկտար վարելահող, 6.90 հեկտար արոտ, 5.52 հեկտար այլ հողեր` բնակավայրի հողերի կատեգորիա.
2) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 2.26 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա.
3) հատուկ պահպանվող հողերից` 1.75 հեկտար` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես գյուղատնտեսական նշանակության այլ հողեր։
3. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերից փոխադրել`
1) գյուղատնտեսական նշանակության հողերից` 24.59 հեկտար, որից` 11.27 հեկտար վարելահող, 0.40 հեկտար պտղատու այգի, 12.71 հեկտար արոտ, 0.21 հեկտար այլ հողեր` բնակավայրի հողերի կատեգորիա, և 1.40 հեկտար արոտ` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` արդյունաբերության զարգացման համար.
2) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 1.50 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա։
4. Սահմանել, որ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` կադաստրային արժեքների տարբերության վճարումից հետո, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրանց կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը, իրավունքի պետական գրանցման պահից։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023