Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1651 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1607-Ն որոշման N 2 հավելվածի համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկի կողմից ձեռք բերվելիք գույքից` համաձայն հավելվածի, նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի գործունեությանն աջակցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1607-Ն որոշման N 2 հավելվածում նշված գույքի ձեռքբերումից հետո տասնօրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հավելված

Արխիվ

2024

2023