Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1671 - Ա

"ԲՅՈՒՐԱԿՆ" ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 11 հասցեում գտնվող «Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 միջնակարգ դպրոցե պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 2860 քառ. մետր արտաքին մակերեսով երկհարկանի երկու մասնաշենքերը և դրանց զբաղեցրած 0,395008 հեկտար հողատարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2786768), ինչպես նաև հարակից երկհարկանի երկու մասնաշենքերի երկրորդ հարկերի 594.8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Բյուրակնե գիտակրթական հիմնադրամին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Բյուրակնե գիտակրթական հիմնադրամի հետ սույն որոշման
1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Բյուրակնե գիտակրթական հիմնադրամի միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023