Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1681 - Ա

<<ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԻՆՈՑԱՆՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 6-րդ կետով և 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 280-Ն որոշմամբ լուծարվող <<Արարատի քաղաքային կինոցանց>> պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու և լուծարումից հետո մնացած գույքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Առաջարկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին <<Արարատի քաղաքային կինոցանց>> պետական ձեռնարկության ժամանակավոր դրամային հաշվին փոխանցել ձեռնարկության պարտավորությունների չափով գումար` 2177400 դրամ։
2. <<Արարատի քաղաքային կինոցանց>> պետական ձեռնարկության լուծարման հանձնաժողովին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից սույն որոշման 1-ին կետով սահմանված գումարը փոխանցելուց հետո 15-օրյա ժամկետում մարել <<Արարատի քաղաքային կինոցանց>> պետական ձեռնարկության պարտավորությունները և սահմանված կարգով ավարտել ձեռնարկության լուծարման գործընթացը։
3. <<Արարատի քաղաքային կինոցանց>> պետական ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը, որն Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 23/2-1 հասցեում գտնվող 916,20 քառ. մետր ընդհանուր մակերեսով <<Ավարայր>> կինոթատրոնի շենքն է, նվիրաբերել, իսկ դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2751 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` եկեղեցի կառուցելու նպատակով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) գույքն ընդունելուց հետո երկշաբաթյա ժամկետում այն որպես պետական սեփականություն գրանցել Հայաստանի Հանրապետության անվամբ.
2) գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը ենթակա են իրականացման` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցների հաշվին, որից հետո 10-օրյա ժամկետում իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
 

Արխիվ

2024

2023