Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1616 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման NN 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Գրականության հրատարակումե, «Ոչ պետական մամուլի հրատարակումե, «Աջակցություն գրականության հրատարակմանըե և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակումե ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասինե N 262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի՝
ա. 7-րդ սյունակում «5150.0ե թիվը փոխարինել «3550.0ե թվով, իսկ «92392.4ե թիվը` «90792.4ե թվով,
բ. «13. Պետական խորհրդանիշների և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրին վերաբերող գրականությունե բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի աղյուսակի՝
ա. 4-րդ սյունակում «47777.1ե թիվը փոխարինել «47277.1ե թվով, իսկ «12468.0ե թիվը` «11968.0ե թվով,
բ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 3 հավելվածի աղյուսակի՝
ա. 5-րդ սյունակում «16770.0ե թիվը փոխարինել «15770.0ե թվով, իսկ «40000.0ե թիվը` «39000.0ե թվով,
բ. «Գիտահանրամատչելի գրականությունե բաժնի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023