Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2010, 1631 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասինե N 981-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 2-րդ կետից հանել «և երիտասարդության հարցերիե բառերը,
բ. 5-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին,
5.2-րդ և 5.3-րդ կետերով.
«5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը, հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում։ Նշված շտեմարանում դրանց առկայության դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում կազմվում է դրանք գողացված չլինելու մասին տեղեկանք։
5.2. Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային ար-
ժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի վկայագրով կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի արտահանելու վերաբերյալ որոշումը, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման ղեկավարին` հաստատման։
5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կողմից առարկան առանց արտահանման իրավունքի վկայագրի արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն, իսկ արտահանման իրավունքի վկայագրով արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր։ե.
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ե.
3) 18-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին և 18.2-րդ կետերով.
«18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։
18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ե.
4) որոշման N 2 հավելվածի վերնագրից հանել «և երիտասարդության հարցերիե բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023