Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2010, 1647 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի <<Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաuտատելու մաuին>> N 420-Ն որոշմամբ հաստատված` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<23. Մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացվում տվյալ տարվա հունիսի 1-ի դրությամբ պետական պատվերի շրջանակներում ԱԱՊ-ի բժշկի մոտ բնակչի կողմից բժշկի ընտրությունը վավերացրած գրանցումների թվերը։>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023