Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1653 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասինե N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 6-րդ կետը «մշակվում են գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցներ (այսուհետ` մեթոդական ուղեցույց),ե բառերից հետո լրացնել «որում սահմանվում են գնահատման ենթաչափորոշիչները և դրանցից յուրաքանչյուրի համար` գնահատման միավորներըե բառերով,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գնահատման չափորոշիչների միավորների ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր։ Մեթոդական ուղեցույցներում սահմանված նվազագույն միավորը 0-ն է, իսկ առավելագույն միավորը` յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար նախատեսված առավելագույն գնահատման միավորը։ե,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Գնահատման արդյունքներով մինչև 75 միավորը գնահատվում է անբավարար, 75-ից մինչև 90 միավորը` բավարար, 90 միավորից բարձրը` լավ։ե.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամuյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել համապատաuխան բնագավառը բնութագրող մեթոդական ուղեցույցներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023