Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2010, 1657 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՍՈՒՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և`
1) համայնքի վարչական սահմաններում գտնվող` քաղաքացու սեփականությունը հանդիսացող բնակավայրի այլ հողերից 0.098 հեկտարը փոխադրել ջրային հողերի կատեգորիա և այն փոխանակել պետական սեփականություն հանդիսացող 0.077 հեկտար ջրային հողերի հետ.
2) քաղաքացու սեփականությունը հանդիսացող` սույն կետի 1-ին ենթակետով փոխանակված 0.077 հեկտար ջրային հողերը և 0.3255 հեկտար բնակավայրի այլ հողեր փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական օբյեկտների կառուցման համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման և սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունները համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով արտահայտելու աշխատանքների իրականացումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։ 4. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացնել քաղաքացու միջոցների հաշվին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ կմտնի իրավունքի պետական գրանցման պահից։
Հավելված

Արխիվ

2024

2023