Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1669 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասինե N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում և N 1 հավելվածի վերնագրում «և գավաթի խաղարկություններումե բառերը փոխարինել «շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական խաղերումե բառերով, իսկ «բժիշկներիե բառից առաջ «ուե բառը փոխարինել ստորակետով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակների շնորհումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնումե ծրագրով նախատեսված միջոցների հաշվինե.
3) N 1 հավելվածը «ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱե բառերից հետո լրացնել «ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐե բառերով.
4) N 2 հավելվածի`
ա. վերնագրում և 1-ին կետում «ու նրանց մարզիչներինե բառերը փոխարինել «, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններինե բառերով,
բ. 2-րդ կետից «և գավաթի խաղարկություններիե բառերը հանել, իսկ «անձնական մարզիչներըե բառերից հետո լրացնել «, բժիշկներըե բառով,
գ. 3-րդ կետը «անձնական մարզիչներինե բառերից հետո լրացնել «, բժիշկներինե բառով,
դ. 4-րդ կետից հանել «, գավաթի խաղարկություններումե բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023