Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1672 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաuտանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> և <<զ>> կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկը «Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuինե N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը 28-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ ենթակետով.
<<29) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարում և ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մոնիթորինգ։>>.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության տեսչությունը վերանվանել ընդերքի պետական տեսչություն։ Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժնում «Ընդերքի վերահսկողության տեսչությունե բառերը փոխարինել «Ընդերքի պետական տեսչությունե բառերով։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել որոշումից բխող համապատասխան փոփոխություններն ընդերքի տեսչության կանոնադրության մեջ, և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումը ռեգիստրում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023