Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1686 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «եե ենթակետի և 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասինե N 886-Ն որոշ-ման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գե, «դե, «եե, «էե ենթա-կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` բացառությամբ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանե պետական ոչ առևտրային կազմակերպության։ե.
2) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
«5.1. «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանե պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գե, «դե, «եե, «էե ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը։ե։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերա-բաշխում կատարելու վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ կնքել պայմանագիր «Խաչատուր Աբովյանի տուն-թագարանե պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023