Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2010, 1722 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ N 18 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑեՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՓՈՔՐ ՄՀԵՐե ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐե ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի և «Հանրակրթության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհերե կրթահամալիրե պետական ոչ առևտրային կազմակերպություն uտեղծելու մաuինե N 1602-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաuտատել «Փոքր Մհերե կրթահամալիրե պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և խորհրդի կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։ե.
2) որոշման 4-րդ կետում «հատուկ նշանակությանե բառերը փոխարինել «բնակավայրիե բառով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. «Երևանի N 18 հատուկ դպրոցե պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Փոքր Մհերե կրթահամալիրե պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)։
3. Երևան քաղաքում ստեղծել կազմակերպության Երևանի Նուբարաշենի մասնաճյուղ։
4. Սահմանել, որ «Երևանի N 18 հատուկ դպրոցե պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Փոքր Մհերե կրթահամալիրե պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) «Երևանի N 18 հատուկ դպրոցե պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
3) կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023