Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1730 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ¬ՐԱ¬ՐՈՒԹՅԱՆ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ- ԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄե ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ UՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1032-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1888-Ն ԵՎ N 1915-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածին և Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի ՆՀ-292-Ն հրամանագրի 2-րդ կետին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Uտեղծել Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկ։


2. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասինե N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 7-րդ կետի «զե ենթակետից հանել «uննդամթերքի անվտանգության, անաuնաբուժական, բուuաuանիտարական ևե բառերը,
բ. 8-րդ կետի «ըե, «ժբե և «ժգե ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) անտառային հողերում հրդեհային անվտանգության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգե.
«ժբ) գյուղատնտեuական մշակաբույuերի uերմնաբուծության աջակցություն, ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգե.
«ժգ) կենդանիների տոհմային գործի զարգացման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգե.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. «II Առանձնացված ստորաբաժանումներե բաժնից հանել «Uննդամթերքի անվտանգության և անաuնաբուժական պետական տեuչությունե և «Բուuաuանիտարիայի պետական տեuչությունե բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.
«III. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունե։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասինե N 1316-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
ա. «աե ենթակետի երկրորդ պարբերությունը «կողմիցե բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց)ե բառերով.
բ. «աե ենթակետի վեցերորդ պարբերությունը «իրականացումըե բառից հետո լրացնել «` բացառությամբ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներիե բառերով,
գ. «բե ենթակետից հանել «պարենահումքի ու սննդամթեքիե բառերը,
դ. «զե ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «սննդի արտադրությանե, «գյուղատնտեսությանե և «հանրային սննդիե բառերը, «առևտրի կազմակերպություններիե բառերը փոխարինել «ոչ պարենային արտադրանքի առևտրի կազմակերպություններիե բառերով, իսկ «գործընթացներըե բառից հետո լրացնել «(բացառությամբ սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության, իրացման, վաճառքի, պահպանման, օգտահանման կամ ոչնչացման գործընթացների)ե բառերով,
ե. «զե ենթակետի չորրորդ պարբերությունը «արտադրանքիե բառից հետո լրացնել «բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումներիե բառերով, իսկ «նյութերիե բառից հետո` «բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերիե բառերով.
զ. «էե ենթակետից հանել «սննդամթերքի մշակման և արտադրության ոլորտում սննդային հավելումներիե և «գյուղատնտեսական բույսերի և կենդանիների աճի համար խթանիչների օգտագործումը, ե բառերը.
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժաե ենթակետով.
«ժա) սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններ հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպեu նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների համատեղ իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով uանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման մասնակցությունը։ե։
2) որոշման N 2 հավելվածի «Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներե բաժնում «Սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժինե բառերը փոխարինել «Սնուցման բաժինե բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 24-ի «Չափագիտության ազգային մարմին և չափագիտության ազգային ինստիտուտ ճանաչելու մասինե N 1032-Ն որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունըե բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` բացառությամբ փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացմանը վերաբերող ոլորտի, որի չափագիտության ազգային մարմին ճանաչել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ե բառերով։
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` 15-օրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահպանման ծախսերի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով համատեղ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ։
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի`
1) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչություն ստեղծելու, տեսչության կանոնադրությունն և կառուցվածքը հաստատելու մասինե N 1888-Ն որոշումը.
2) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունն և կառուցվածքը հաստատելու մասինե N 1915-Ն որոշումը։
8. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023