Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1731 - Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 62 ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՂԵկավարվելով «Անասնաբուժության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով, «Բուսասանիտարիայի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և «Սննդամթերքի անվտանգության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապե-տության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում սննդի անվտանգության, անասնաբուժու-թյան և բուսասանիտարիայի բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավե-լումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մար-մինները ճանաչելու մասինե N 557-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունըե բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունըե բառերով.
2) որոշման 2-րդ կետում «2-5-րդ մասերովե բառերը փոխարինել «5-րդ մասովե բառերով։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 9-ի «Անասնաբուժության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահելու մասինե N 62 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 24-ի «Բույսերի պաշտպա-նության և բույսերի կարանտինի բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտե-սության նախարարությանը վերապահելու մասինե N 512 որոշումները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023