Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1732 - Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1913-Ն, N 1916-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 576-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 103-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի ՆՀ-292-Ն հրամանագրի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայությունե և «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գե, «եե և «էե ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը։

2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բույսերի կարանտինի ծառայությունե պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասինե N 1913-Ն որոշման 6-րդ կետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բույսերի պաշտպանության հանրապետական կայանե պետական հիմնարկը վերակազմակերպելու մասինե N 1916-Ն որոշման 6-րդ կետը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասինե N 576-Ն որոշման 7-րդ կետը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասինե N 103-Ն որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանըե բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանըե բառերով։
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
 

Արխիվ

2024

2023