Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2010, 1733 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը հաստատելու մասինե N 59-Ն որոշմամբ հաստատված կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային լիազորված մարմնի պահանջով կամ համայնքի բնակչի դիմումի հիման վրա համայնքում անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող անասնաբույժը կամ համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնող անձը տրամադրում է տեղեկանք համայնքի բնակչի կողմից անասնագլխաքանակի տնօրինման մասին։ե։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասինե N 2317-Ն որոշման N 4 հավելվածի 1-ին և 3-րդ կետերով պահանջվող տեղեկանքների (տեղեկատվության) տրամադրումը, իսկ 2011 թվականի հուլիսի 1-ից` էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված։
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
 

Արխիվ

2024

2023